Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ներկայացվեցին բիոբանկ ստեղծելու հեռանկարները

ՀՀ ԱՆ. Ներկայացվեցին բիոբանկ ստեղծելու հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Հայաստանում բիոբանկ ստեղծելու հնարավորությունները, ինչը ենթադրում է բնակչության կամ որոշակի խմբի բիոլոգիական լայնածավալ նյութի հավաքագրում ու պահպանում: 

 

Դանիայից Հայաստան ժամանած Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներկայացուցիչներ Մարիամ Գրիգորյանը և Նունե Համբարձումյանը, ովքեր երկար տարիներ համագործակցում են  Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ, ներկայացրեցին մեր երկրում բիոբանկ ստեղծելու իրենց տեսլականը:

Դանիայում, նրանց տեղեկացմամբ, ստեղծվում է  աշխարհում  ամենամեծ բիոբանկը:

«Մենք կարծում ենք, որ ժամանակակից բժշկությունը դասական բուժման եղանակներից անցում է կատարում  դեպի անհատականացված մոտեցում, որը  բուժում է  ոչ թե հիվանդությունը, այլ մարդուն»,- ընդգծեց  Մարիամ Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ`  բիոբանկերի ստեղծումն ունի և սոցիալական և մասնավոր նշանակություն, ինչպես նաև այն ենթադրում է խոշոր դեղարտադրող ընկերությունների ներգրավում: 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Հունգարիայում և Ավստրիայում  ներկայացուցիչ Արտակ Ուդումյանը ներկայացրեց բիոբանկերի ստեղծման մեկ այլ տարբերակ: Նրա խոսքով` աշխարհում առկա է բիոբանկերի երեք` հանրային, հիբրիդային և մասնավոր տեսակները:

Բանախոսը մասավորապես խոսեց ցողունային բջիջների բանկի ստեղծման, պորտալարի արյան հավաքագրման մասին:

 

Բիոբանկերի գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան պահպանման վայրը, լաբորատորիա, սառնարանային պայմաններ, անվտանգության կանոնների ապահովում:

Շեշտադրվեց, որ բիոբանկերն  առավել զարգացած են եվրոպական երկրներում: Կարևորվեց բիոբանկերի` գիտահետազոտական աշխատանքների իրականացման և գիտության զարգացման համար կարևոր նախադրյալ հանդիսանալը:

 

Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բիոբանկերի նման ծրագրերի ներդրման և զարգացման համար առաջին հերթին առկա է օրենսդրական բազայի մշակման անհրաժեշտություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ